ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ

 

Մարտի 24-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին: Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց ՀԲԸՄ ազգանպաստ գործունեության և Հայրենիքին, Սփյուռքին և Եկեղեցուն հանապազ մատուցվող արդյունավետ ծառայության համար: Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը հայտնեց տիար Պերճ Սեդրակյանին նվիրյալ ոգու և նախանձախնդիր վերաբերմունքի համար հանդեպ Հայ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

 

Մարտի 24—ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին։ Նրան ուղեկցում էին ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը եւ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը։ Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը շեշտեց Հայկական բարեգործական ընդհանուր միության հայապահպանությանն ուղղված հայրենանվեր մեկդարյա գործունեությունը՝ նշելով, որ ՀԲԸՄ—ը մեր երկրում իրականացրել է մի շարք կրթական, մշակութային, սոցիալական, մարդասիրական եւ եկեղեցաշինական ծրագրեր։ Պարոն Աբրահամյանը կարեւորեց միության դերը ապագա սերունդների համար հոգեւոր ժառանգության պահպանման գործում։

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Վարչապետը նշել է, որ պարոն Սեդրակյանի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արդյունքները ոգեւորիչ են: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայ բարեգործական ընդհանուր միությանը եւ անձամբ Պերճ Սեդրակյանին Հայրենիքում իրականացված ծրագրերի համար: Ըստ Տիգրան Սարգսյանի, այդ ամենն այսօր կարեւորվում է նաեւ այն պատճառով, որ օգնում է թուլացնելու համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները, միաժամանակ, նաեւ բարձրացնելու դիմադրողականությունը դրանց հանդեպ:

Լեվոն Զավեն Սյուրմելյանի “Արձակի տեխնիկա. Չափ և խենթություն” գրքի շնորհանդես

 

Երեքշաբթի, փետրվարի 17-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ սփյուռքահայ տաղանդավոր արձակագիր և բանաստեղծ Լևոն Զավեն Սյուրմելյանի “Արձակի տեխնիկա. Չափ եւ խենթություն” գրքի շնորհանդեսը: Երեկոն կազմակերպել էին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի Ներկայացուցչությունն ու Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը: ՀԲԸՄ “Լևոն Զավեն Սյուրմելյան” հիմնադրամի հատկացմամբ և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի “Գրականագիտություն XX դար” մատենաշարով լույս տեսած Սյուրմելյանի գիրքն անգլերենից հայերեն է թարգմանել Արամ Արսենյանը:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2009 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: