ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանի այցը Հայաստան

 

Ապրիլի 28 - ին Պերճ Սեդրակյանը մեկ անգամ եւս շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ ՀՀ նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ։ Նա վստահություն է հայտնել, որ նորընտիր նախագահին կհաջողվի Հայաստանը դարձնել հայության երազների երկիրը։ Նշելով միության պատրաստակամությունը՝ իր ներդրումը բերել այդ գործում, Պերճ Սեդրակյանն ասել է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունն աջակցելու եւ զորավիգ է լինելու նախագահին ու նրա ազգանվեր ծրագրերին։

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հովանավորել է Շախմատի Հանրապետական Համադպրոցական Երկրորդ Օլիմպիադան

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը 20,000 ԱՄՆ դոլար նվիրատվությամբ հովանավորել է Շախմատի Հանրապետական Համադպրոցական Երկրորդ Օլիմպիադան: Այն նախաձեռնել է Հայաստանի Շախմատի Ֆեդերացիան ՀՀ Կրթության և Գիտության Նախարարության հետ համատեղ: Իր ամենօրյա աշխատանքով ու վերահսկողությամբ հատկապես մեծ է հայտնի գրոսմաստեր, ՀՀ Շախմատի Ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի ներդրումն այս օլիմպիադայի կազմակերպման գործում: ՀԲԸՄ-ն հանդես է գալիս որպես Առաջնության կազմկոմիտեի փոխնախագահ:

ՆՇՎԵՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 10-ԱՄՅԱԿԸ

 

«Այս շենքը վերակառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության տրամադրած եւ Լորիս Ճգնավորյանի 1991-ին Գյումրի կատարած ուխտագնացության ընթացքում ժողովրդի հավաքած գումարներով». այս ցուցանակը փակցված է Արվեստների ակադեմիա (ոչ պաշտոնական անվանմամբ) կոչվող այն շենքի վրա, որտեղ հետերկրաշարժյան դժվարին տարիներից բացվել եւ գործում են արվեստի երեւանյան երեք պետական բուհերի Գյումրու մասնաճյուղերը: Նրանցից Երեւանի գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղը հանդիսավոր նշեց իր 10-ամյակը: Սկզբում մեկ տասնյակից պակաս ուսանողներով հիմնադրված բուհական այս օջախի այսօրվա վեց բաժիններում սովորում է 192 ապագա մասնագետ, որոնցից ոչ քչերն արդեն իսկ ճանաչում են ձեռք բերել:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2008 Տեսանյութեր

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: