|

ՀԲԸՄ Հայաստանը, շարունակելով խթանել կանանց կարողությունների զարգացումն ու լիարժեք կիրառումը, Ֆրութֆուլ Արմենիա բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ընդլայնում է ՀԲԸՄ «Կանանց հզորացման» նախագիծը՝ հունիսից այն հասանելի դարձնելով նաև Արցախի կանանց համար: Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ մշակված ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» դասընթացի նպատակն է նպաստել կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների ավելացմանը:
ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը բաղկացած է երեք հիմնական փուլերից․
● Կրթություն ձեռնարկատիրության ոլորտում Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտի բոլոր այն հիմնադրույթներին, որոնց ձեռնարկատեր կանայք պետք է տիրապետեն իրենց բիզնեսի շահութաբերությունը և կայունությունն ապահովելու համար: Դասընթացը կօգնի մասնակիցներին ձեռք բերել տարբերվող մտածելակերպ, բացահայտել նորարար ռազմավարություն, ինչպես նաև մշակել բիզնես մոդել, որն անհրաժեշտ է բիզնես գաղափարը կյանքի կոչելու և այն հաջողությամբ զարգացնելու համար: ● Դրամաշնորհներ Դասընթացի բոլոր մասնակիցներին հնարավորություն կտրվի դիմել մինչև 1 000 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհ ստանալու համար: Երեք լավագույն ծրագրերը կընտրվեն հիմք ընդունելով մի շարք չափանիշներ, այդ թվում՝ բիզնես գաղափարի իրագործելիության և զարգացման հեռանկարները, կայունությունը և սոցիալական ազդեցությունը։ ● Ուղղորդման փուլ Դասընթացի բոլոր մասնակիցները հնարավորություն կստանան օգտվել մեկ տարի տևողությամբ աջակցությունից, որն իր մեջ ներառում է ուսուցում և մենթորություն, բիզնես խորհրդատվություն, զանազան մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորություն։
Դասընթացին կարող են դիմել այն կանայք, ովքեր. ● բնակվում են Արցախի Հանրապետությունում, ● ունեն բիզնես գաղափար(ներ) կամ արդեն իսկ սկսել են իրենց սեփական բիզնեսը (մինչև 18 ամիս) հետևյալ ոլորտներում՝ գյուղատնտեսություն, տուրիզմ, արվեստ և ձեռագործ աշխատանք, կրթություն, սննդի և թեթև արդյունաբերություն, նորաձևություն, տեխնոլոգիա/նորարարություն, ● պատրաստ են իրենց բիզնես հմտությունները զարգացնելու համար մասնակցել Ստեփանակերտում իրականացվող վերապատրաստման ամբողջական դասընթացին, ● պատրաստ են մասնակցել մեկ տարի տևողությամբ Ուղղորդման փուլին, ● պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված վերջնաժամկետներում, ● պատրաստ են ծանրաբեռնված աշխատանքային շաբաթներ ունենալ։
Դիմելու ընթացակարգը. 1. Լրացրեք դիմում-հայտը՝ սեղմելով այստեղ 2. Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է՝ 2019թ. մայիսի 19-ը, ժամը 18:00 3. Հավակնորդների նախնական ընտրությունը կկատարվի հիմնվելով որակավորման, լրացրած հայտի և բիզնես գաղափարի վրա 4. Ընթացք կտրվի միայն լիարժեք լրացված հայտերին 5. Առերես կամ Skype հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած հավակնորդները 6. Դասընթացի լեզուն հայերենն է 7. ՀԲԸՄ Հայաստանը կհոգա Արցախի Հանրապետության շրջաններից (բացի Ստեփանակերտից) մասնակիցների ճանապարհածախսը և ճաշի ընդմիջումը
Տեղեկատվություն դասընթացի մասին և ժամանակացույց.
Ծրագրին դիմելու վերջնաժամկետ |
Մայիսի 19-ը, ժամը 18:00 |
Մասնակիցների ընտրության առաջին փուլ |
Մայիսի 20 – 23 |
Մասնակիցների ընտրության երկրորդ փուլ |
Մայիսի 24 – 29 |
Ընտրված մասնակիցների տեղեկացում |
Մայիսի 30 |
Դասընթացի տևողությունը |
Հունիսի 01 – հուլիսի 13 |
Որտեղ և երբ.
Դասընթացը տեղի կունենա ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 6 փ. (N 3 դպրոցում) յուրաքանչյուր շաբաթ օր՝ 10:00-17:00: Դասացուցակը կտրամադրվի դասընթացի մեկնարկի օրը:
Հետադարձ կապ՝
Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
| +374 60 722 234
|